Թենիսի պայմանավորված մրցախաղեր կազմակերպելու գործով Իսպանիայում այդ թվում նաև հայերից կազմված հանցախում է վնասազերծվել, 15 մարդ կալանավորվել է, ևս 68-ի նկատմամբ հետաքննությունն է իրականացվում: Հանցախմբում կան նաև 28 պրոֆեսիոնալ թենիսիստ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` Իսպանիայի քաղաքացիական գվարդիային հղումով:
Հաղորդվում է, որ խմբավորումը գործել է առնվազն 2017 թվականի փետրվարից: Իսպանիայի 9 նահանգներում անցկացված խուզարկությունների արդյունքում առգրավվել է 167 հազար եվրո, բանկային քարտեր, զենք, թանկարժեք ավտոմեքենաներ և զարդեր: Սառեցվել է 42 բանկային հաշիվ, կալանք է դրվել անշարժ գույքի վրա: