Միացյալ Նահանգները սկսել է Սիրիայից դուրս հանել զամաքային ռազմական տեխնիկան: Այս մասին հայտնում է CNN-ը` ամերիկյան վարչակազմի իր աղբյուրներին հղումով:
«Բեռների մի մասն արդեն դուրս է հանվել», - հայտնել է հեռուստաալիքի զրուցակիցը: Վերջինիս խոսքերով` դա տեղի է ունեցել վերջին օրերին:
Միևնույն ժամանակ պաշտոնյան հրաժարվել է նշել, թե կոնկրետ ինչ և Սիրիայի որ մասից է դուրս հանվել` ելնելով անվտանգության նկատառումներից: