WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի համար ավելի լավ կլինի հանձնվել Մեծ Բրիտանիայի իշխանություններին: Այս մասին, ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ, հայտարարել Է Էկվադորի արտաքին գործերի նախարար Խոսե Վալենսիան:
Նախարարի խոսքով՝ Ասանժն ունի երկու ելք. կա՛մ անորոշ ժամանակով մնալ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ առանց պարզորոշ հեռանկարների, կա՛մ հանձնվել իշխանություններին: «Այս տարբերակը, ինչպես մենք ենք կարծում, ամենադրականն Է նրա համար»,- ասել է նախարարը:
Ավելի վաղ Էկվադորի նախագահ Լենին Մորենոն Ասանժին առաջարկել Է հեռանալ իր երկրի դեսպանատնից: Նա հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայից ստացել Է երաշխիքներ, որ վերջինս չի արտահանձնվի որևէ այլ երկիր, որտեղ նրա կյանքին սպառնալիք կլինի: Չնայած դրան, WikiLeaks-ի հիմնադիրը հրաժարվել Է առաջարկությունից:
Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժն Էկվադորի դեսպանատանն Է ապրում ավելի քան հինգ տարի: