Փարիզի ոստիկանությունը «դեղին բաճկոնների» բողոքի մեծաթիվ ակցիաներ է սպասում հունվարի 12-ին, ինչի կապակցությամբ Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներ դուրս կբերվեն 14 զրահափոխադրիչներ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը` CNews հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է Փարիզի ոստիկանապետ Միշել Դելպեշը:
«Մենք Փարիզում բողոքի ավելի լուրջ ակցիաներ ենք սպասում (հունվարի 12-ին), քան անցյալ շաբաթ օրը: Փողոցներում կտեղակայվեն 14 զրահափոխադրիչներ»,- ասել է նա:
Դելպեշը նաև նշել է, որ վերահսկողություն կկազմակերպվի քաղաքի երկաթուղային կայարաններում ու ճանապարհներին: Նրա խոսքով՝ շարժումն ամեն անգամ ավելի ու ավելի արմատական է դառնում: