Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքին, մասնավորապես` Իրանին նվիրված գլոբալ գագաթաժողով է կազմակերպում, որը տեղի կունենա հաջորդ ամիս Լեհաստանում: Այս մասին, Reuters գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Պետքարտուղարի խոսքերով, միջազգային հանդիպումը կկայանա փետրվարի 13-ից 14-ը Լեհաստանում:
Փոմփեոն Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ հանդիպումը կենտրոնանալու է Մերձավոր Արեւելքում կայունության, խաղաղության, ազատության և անվտանգության վրա, և դա ներառում է կարևոր տարր՝ որպեսզի համոզվենք, որ Իրանն ապակայունացնող ազդեցություն չունի»: