Մինսկը վերացնում է Բելառուսում ամերիկացի դիվանագետների քանակի խիստ սահմանափակումները, որ մտցվել էին 2008 թվականին: Այդ մասին հայտնել է ամերիկյան «Foreign Policy» հանդեսը:
Ըստ աղբյուրի, այդ մասին Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը տեղեկացրել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով խորհրդական Վես Միտչելին:
«Foreign Policy»-ն այս քայլը գնահատել է որպես «հալոցքի սկիզբ և դիվանագիտական ճեղքում»:
Ամերիկյան պարբերականը Մինսկի որոշումը կապում է Ռուսաստանի հետ Բելառուսի վերջին տարաձայնությունների հետ: