Մոսկվայում հայկական կաթոլիկ եկեղեցի կկառուցվի։ Այս մասին հայտնում է stroi.mos կայքը:
Նշվում է, որ քաղաքաշինական-հողատարածքային հանձնաժողովը` Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի գլխավորությամբ, 2018թ.-ի դեկտեմբերի 27-ին հավանություն է տվել հարավային Բուտովո շրջանում եկեղեցու շինարարության համար հողատարածք տրամադրելու որոշմանը։
Հաղորդվում է նաև, որ 0,7 հա մակերեսով հողատարածքը հայկական կաթոլիկ եկեղեցուն անհատույց օգտագործման կփոխանցվի 9 տարի ժամկետով` եկեղեցու ու ծխական կրոնական մշակութային կենտրոնի նախագծման ու կառուցման համար: