Ըստ Financial Times թերթի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը կարող է հավակնել Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնին։ Նրա անունը նշվում է առավել հավանական թեկնածուների շարքում։ Համաշխարհային բանկի նախագահն այժմ Ջիմ Յոն Քիմն է, ով պաշտոնը կլքի փետրվարի 1-ին։