Առնվազն 20 մարդ է վիրավորվել Փարիզի կենտրոնում գտնվող հացի խանութում տեղի ունեցած պայթյունից, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով Europa Press-ին։ Տեղի լրատվամիջոցների տվյալներով՝ երկու տուժած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, յոթ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, ևս 11-ը՝ թեթև։ Հաղորդվում է նաև մեկ զոհի մասին։ Սակայն դա առայժմ պաշտոնապես չի հաստատվել։
Ինչպես տեղեկացնում է PA-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը, հրշեջները վիրավորներին դուրս են բերել պատուհաններից և տարհանել շենքի բնակիչներին, հայտնում է News.am-ը: