Իլոն Մասկի տիեզերական SpaceX ընկերությունը հայտարարել է աշխատակիցների 10%-ի կրճատման մասին։ Այժմ ընկերությունում աշխատում է մոտ վեց հազար մարդ, ինչը նշանակում է, որ 600 հոգի կկրճատվի։
Ընկերությունում բացատրել են, որ կրճատումներն անհրաժեշտ են, որ կազմակերպությունը շարունակի սպասարկել հաճախորդներին, առաջ ընթանա միջմոլորակային տիեզերանավերի և գլոբալ արբանյակային ինտերնետի ստեղծման հարցում։