Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ոչ սթափ վիճակում գտնվող ուղևորն իրարանցում է առաջացրել մեկնման սրահում և բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Ինչպես հաղորդում է «Լենտա»–ն` միջադեպի տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 12-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23:30-ի սահմաններում:
Տեսագրությունում երևում է, թե ինչպես է տղամարդը նետում սև պայուսակն ու կոչ անում ուղևորներին պառկել հատակին` նշելով, որ դրանում իբր ռումբ է գտնվում: Այնուհետև նա լեզվակռվի է բռնկվում ոստիկանների հետ և փորձում ֆիզիկապես հակազդել նրանց, սակայն արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները նրան շրջափակում են և ձերբակալում: