Հունվարի 14-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Կոտայքի մարզի բոլոր ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 158 բեռնատար, 79 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս: