Թեհրանից արևմուտք վթարի է ենթարկվել «Բոինգ 707» բեռնատար ինքնաթիռը: Այս մասին հայտնում է Իրանի քաղաքացիական ավիացիայի տեղեկատվական ծառայությունը:
Ինքնաթիռը վայր է ընկել Կարաջա քաղաքի օդանավակայանում: Ինքնաթիռում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` վթարը տեղի է ունեցել եղանակային բարդ պայմանների պատճառով: