Մեկնարկել է ՀՀ 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը. oրակարգում ընդգրկված է 7 հարց, փոխանցում է
Այսօր խորհրդարանը ձևավորելու է հաշվիչ հանձնաժողով, ապա ընտրելու է ԱԺ նախագահ, ԱԺ փոխնախագահներ: Նախատեսվում է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ստեղծում և դրանց նախագահների ընտրություն:
Օրակարգում ընդգրկված հարցերի թվում է նաև «Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ» օրենքի նախագիծը, ինչպես նաև Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ նիստը նախքան նախագահի ընտրվելը վարում է տարիքով ամենամեծ պատգամավորը՝ տվյալ դեպքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը: