Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն հունվարի 16-ին Փարիզում: Այս մասին Sputnik-Արմենիային ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ և մասնակցությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը», - ասել է Նաղդալյանը:
Առաջիկա հանդիպման մասին այսօր հայտարարել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը կայացել է դեպտեմբերի 5-ին Միլանում: Այդ ժամանակ Մնացականյանն ու Մամեդյարովը պայմանավորվել էին շարունակել հանդիպումներն այդ ձևաչափով և պահպանել բանակցությունների դինամիկան: