Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կառաջադրի 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, որը մեկնարկել է այսօր` հունվարի 14-ին:
Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտնել է «Իմ քայլը»խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Այո, իհարկե, վարչապետի թեկնածությունն առաջադրելու ենք այսօր»,-ասել է Մակունցը:
Այս պահին 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստն ընթացքի մեջ է, տեղի են ունենում ԱԺ նախագահի ու փոխնախագահների թեկնածությունների առաջադրումները: