Թուրքիայի ԱԳ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերջինիս կողմի Тwitter-ում արված հայտարարության համար առ այն, որ ԱՄՆ տնտեսական պատժամիջոներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ, եթե այդ երկիրը սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի նկատմամբ հարձակում կատարի, փոխանցում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:
«Ռազմավարական համագործակության թեմաները սոցիալական ցանցերում չեն քննարկում: ԱՄՆ հետ կապի մեր բոլոր միջոցները բաց են: Երկու օր առաջ մենք զրուցել ենք ԱՄՆ պետքարտուղարի հետ: Մենք տեսնում ենք, որ Թրամփի վրա մեծ ճնշում կա, որպեսզի նա զորքերը չհանի Սիրիայից և նա գտնվում է վատ դրության մեջ: Ամեն դեպքում, նման հարցերը սոցիալական ցանցերով քննարկելը սխալ է»,- ասել է Չավուշօղլուն NTV-ին տված հարազրույցում:
Նա հավելել է, որ Թուրքիան չի վախենում սպառնալիքներից:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է գործողություններ սկսել Եփրատից արևելք ընկած հատվածում: