Շառլ Ազնավուրին պատկանող 1966 թվականին արտադրված հազվագյուտ «La Vanden Plas Princess» ավտոմեքենան աճուրդի կհանվի:
«Անգլիական արտադրության ավտոմեքենան շանսոյեն գնել է ֆրանսիացի հայտնի երգիչ Ֆրանկոյից: Մեքենան հանդիսանում է GT դասի նախապատերազմյան մեքենաշինության օրինակ», - գրում է ֆրանսիական «Le Figaro» պարբերականը:
Հաղորդվում է, որ ավտոմեքենան վաճառվում է առաջին հաշվառման քարտով, որը Շառլ Ազնավուրյանի անունով է: Հավանական է, որ Ազնավուրը վերջին է, ով նստել է այդ հազվագյուտ ավտոմեքենայի ղեկին:
Պարբերականը չի նշում ավտոմեքենայի նախնական արժեքն աճուրդում, որը կկայանա փետրվարի 7-ին Փարիզի Մեծ դահլիճում: