ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել քրդական զինված ջոկատների վերահսկողության տակ գտնվող սիրիական Մանբիջի խնդրի շուրջ: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը՝ հղում անելով բրիտանական Reuters գործակալությանը:
Հայտնի է, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են Մանբիջի վերաբերյալ «ճանապարհային քարտեզ» մշակելու շուրջ՝ շեշտելով, որ այն կենթադրի նաև Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերումը:
Հիշեցնենք, որ Թրամփն սպառնացել էր Թուրքիային տնտեսական պատժամիջոցներով` Սիրիայի քրդերի դեմ հարձակման դեպքում:
Նշենք, որ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Թրամփի սպառնալիքին ի պատասխան ասել է, որ Թուրքիան պայքարում է ոչ թե քրդերի, այլ ահաբեկիչների դեմ: Իսկ երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ի պատասխան Թրամփի սպառնալիքներին հայտարարել էր, որ Թուրքիան չի վախենում սպառնալիքներից: