Լոս Անջելեսի 900 միջնակարգ դպրոցների ավելի քան 30 հազար ուսուցիչներ գործադուլ են սկսել: Դա բողոքի առաջին նման ակցիան է վերջին գրեթե երեք տասնամյակի ընթացքում, հայտնում է The New York Times թերթը:
Ուսուցիչները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, կրճատել դպրոցական դասարանները և հավելյալ ուսուցիչներ ու գրադարանավարներ վարձել:
Պարբերականի տվյալներով՝ գործադուլն ազդում Է շուրջ 500 հազար աշակերտների վրա: Դպրոցները շարունակում են աշխատանքը, քանի որ քաղաքային իշխանությունները բողոքի ակցիայի ընթացքում լրացուցիչ անձնակազմ են վարձել:
Կալիֆոռնիան, չնայած իր տնտեսության չափերին, յուրաքանչուր դպրոցին հատկացումների չափով 41-րդ նահանգն է: