7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Գրիգորյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 15-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Վահագն Գրիգորյան հունվարի 15-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Եթե հրաժարականի հրապարակումից հետո պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր կերպով հետ է վերցնում իր դիմումը, ապա այդ մասին Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, եթե մեկ շաբաթվա ընթացքում դիմումը հետ չի վերցվում, ապա այդ մասին ԱԺ նախագահը կազմում է համապատասխան արձանագրություն: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասաց Միրզոյանը:
7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը մեկնարկել է հունվարի 14-ին: