Պետության ղեկավարը սմարթֆոն ունենալ չի կարող, քանի որ դա նշանակում է, որ մարդը համաձայնում է լիարժեք թափանցիկության։ Այս մասին ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն` «ԱիՖ» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հիանալի է: Իսկ ինչպե՞ս էին առաջ ապրում առանց հեռախոսների», – պատասխանել է Պեսկովը պարբերականի այն հարցին, թե ինչպես է Պուտինն ապրում առանց հեռախոսի։
Պեսկովը նշել է նաև, որ ՌԴ նախագահը տեղեկատվություն է ստանում թերթերից և ամսագրերից, ինչպես նաև ինտերնետից: