Հունվարի 15-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի ղեկավար Չարլզ ֆոլին:
Կողմերը քննարկել են Արցախում «The HALO Trust» կազմակերպության մարդասիրական ականազերծման աշխատանքներին, ինչպես նաև առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։