7-րդ գումարման Ազգային ժողովը, ի տարբերություն նախորդի, կունենա ոչ թե 9, այլ 11 մշտական հանձնաժողով: Այս մասին ասված է այսօր ԱԺ ներկայացրած որոշման նախագծում։
Ըստ այդմ, երկու նոր հանձնաժողովներն են Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովը և Տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովը: Վերջինի ստեղծումը պայմանացվորված է ԵԱՏՄ-ում իրավական ակտերի համակարգի ձևավորմամբ, որը ենթադրում է ՀՀ ներպետական օրենքների, իրավական ակտերի ընդունում:
ԱԺ-ն կունենա հետևյալ հանձնաժողովները. -Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ) -Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով (14 անդամ) -Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ) -Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ) - Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ) -Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ) -Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ) -Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ) -Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ) -Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ) -Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ):