Քաղաքների կյանքի որակի՝ Numbeo հետազոտական կենտրոնի վարկանիշում Երևանը 167-րդ տեղն է զբաղեցրել, փոխանցում է News.am գործակալությունը: Համաձայն հետազոտական կենտրոնի փորձագետների՝ Երևանի ինդեքսը կազմել է 122.13:
Հատկանշական է, որ Հայաստանի մայրաքաղաքը վարկանիշում առաջ է անցել այնպիսի քաղաքներից, ինչպիսիք են Մոսկվան (191), Թբիլիսին (172), Բաքուն (197) և Թեհրանը (215):
Numbeo-ն քաղաքների դասակարգումը կատարել է 8 ինդեքսների համաձայն՝ բնակչության գնողունակության, անվտանգության, առողջապահության, կյանքի արժեքի, անշարժ գույքի և բնակչության եկամուտների գների հարաբեկակցության, տրանսպորտային ծանրաբեռնվածության, շրջակա միջավայրի աղտոտման աստիճանի, կլիմայի:
Լավագույնների հնգյակում են Կանբերան, Էյդհովենը, ամերիկյան Ռոլին, Ադելաիդան և Ցյուրիխը: