Մռայլ, ամպամած եղանակն ազդում է ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների առողջության վրա: Մասնավորապես ամանորյա արձակուրդների ընթացքում Մոսկվայի անասնաբույժները քաղաքում արևոտ օրերի բացակայության պատճառով թութակների արյան մեջ հայտնաբերել են կալցիի պակասություն, ինչի հետևանքով էլ թռչունների մոտ ջղաձգության նոպաներ են գրանցվել:
Ինչպես հայտնում է «Московский Комсомолец»-ը` համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո թռչուններից շատերը սկսել են ակտիվ խոսել` ցույց տալով օտար լեզուների իրենց գիտելիքները:
Թութակներից մեկը վարժ հայերեն խոսելով զարմացրել է թռչնաբաններին: «Ըստ երևույթին՝ այն տանը, որտեղ ապրում է թռչունը, խոսում են այդ լեզվով»,- ասել է Մոսկվայի «Կանաչ թութակ» թռչունների համար նախատեսված հոսպիտալի տնօրեն Վլադիմիր Ռոմանովը:
Նա նաև խորհուրդ է տվել թռչունների տերերին տարվա այս շրջանում առողջական խնդիրներից խուսափելու համար ուլտրամանուշակագույն լամպեր գնել թութակների համար: