Մարտի 30-ին Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է իր գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) Քոջաելի նահանգի թեկնածուներին:
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` այդ ժամանակ Էրդողանն անսպասելի հարց է ուղղել Քոջաելիի Բաշիսքելե քաղաքի քաղաքապետի թեկնածու առաջադրված Մեհմեթ Յասին Օզլուին:
- Յասի՛ն, դու ինչու՞ բեղեր չունես:
- Կպահեմ, իմ պարո՛ն,- պատասխանել է քաղաքապետի թեկնածուն:
Նշենք, որ վերջին տարիներին Թուրքիայի կառավարության անդամների ու իշխող կուսակցության պատգամավորների շրջանում նորաձև է դարձել Էրդողանի պես բեղեր պահելը: Թուրքական մամուլում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Էրդողանն անձամբ է կառավարության որոշ անդամների հորդորել բեղ պահել: