Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի ՏԻՄ-ը ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ»-ին թույլատրել է հունվարի 19-ին հանրահավաք անցկացնել, փոխանցում է «Արմենպրես» գործակալությունը՝ հղվելով ադրբեջանական Turan-ին:
Քաղաքապետարանը թույլատրել է հանրահավաքն անցկացնել Բաքվի Յասամալի շրջանի Մահսուլ մարզադաշտում:
Բողոքի ակցիայի նպատակը Մեհման Հուսեյնովի և այլ քաղբանտարկյալների ազատությունն է, ինչպես նաև անազնիվ ճանապարհով օֆշորային գոտիներում կուտակված ադրբեջանական միջոցների վերադարձը: