Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունվարի 23-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու մտադրություն ունի: Այդ մասին նա հայտարարել է այսօր ՝ խորհրդարանում ելույթից հետո, հաղորդում է ТАСС-ը:
«Մեծ է հավանականությունը, որ կհանդիպենք Պուտինին հունվարի 23-ին», - ասել է նա: Էրդողանը նաև ընդգծել է, որ «օրակարգում եռակողմ հանդիպումն է Ռոհանիի և Պուտինի հետ»:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն էր հայտարարել, Էրդողանի այցը Ռուսաստան «պատրաստվում է մոտ ապագայում», սակայն «կոնկրետ ամսաթիվ դեռ չի որոշվել»: