Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը 432 դեմ, 202 կողմ ձայներով մերժեց Եվրամիությունից դուրս գալու պայմանների մասին համաձայնագրի վավերացումը, որը երկար բանակցություններից հետո համաձայնեցվել էր Բրիտանիայի կառավարության և Եվրամիության միջև 2018 թվականի վերջին:
Այս մասին հայտնում է Euronews-ը:
Այս քվեարկության արդյունքները հնարավոր են դարձնում շատ սցենարներ՝ սկսած կոշտ Brexit-ից (Եվրամիությունից առանց որևէ համաձայնագրի դուրս գալը) մինչև ներկայիս կառավարության հրաժարական և Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվեի անցկացում: