Հաագայի միջազգային քրեական դատարանն անմեղ է ճանաչել Կոտ Դ՛ Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոյին, ով մեղադրվում էր մարդկության դեմ հանցագործությունների համար՝ հայտնում է News.am-ը՝ հղում անելով BBC-ին։
Նախկին նախագահի դեմ մեղադրանքներն առաջ են քաշվել կապված բռնության ալիքի հետ, որ համակել էր Կոտ Դ՛ Իվուարը 2010թ․ ընտրություններից հետո, և որի հետևանքով զոհվել էր 3000 մարդ։ Եւս 500 հազար մարդ ստիպված էր եղել լքել իր բնակավայրը։
Գբագբոն կալանավորվել էր 2011թ․՝ նախագահական թաքստոցում՝ ֆրանսիական զորքերի և ՄԱԿ խաղաղարարների օգնությամբ, որոնք սատարում էին ընտրված նախագահ Ալասան Ուատարին, ում հաղթանակն ընտրություններում Գբագբոն հրաժարվում էր ճանաչել։
Լորան Գբագբոն առաջին երկրի նախկին նախագահն է, ով կանգնել է Հաագայի դատարանի առջև։
Դատարանը վճռել է, որ Գբագբոն մեղավոր չէ, քանի որ մեղադրող կողմը չի կարողացել բավարար ապացույցներ ներկայացնել, և հայտարարել է, որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի։