Բրիտանական խորհրդարանում Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի քվեարկության արդյունքները ԵՄ-ի համար անակնկալ չէին, սակայն Եվրամիությունում ակնկալում են կոնկրետ գործողություններ, որոնք կհստակեցնեն Մեծ Բրիտանիայի հետագա դիրքորոշումը հարցի շուրջ: Այս մասին, Euronews-ի փոխանցմամբ, հայտարարել էն Եվրահանձնաժողովի կողմից Brexit-ի հարցով գլխավոր բանակցողներ Միշել Բարնիեն և Գի Վերխոֆսթադտը:
Քվեարկության արդյունքներին արձագանքել է Եվրահանձնաժողովի ղեկավար ժան-Կլոդ Յունկերը` գրառում կատարելով Twitter-ի իր էջում.
«Ափսոսանքով եմ ընդունում Համայնքների պալատում քվեարկության արդյունքները: Կոչ եմ անում Մեծ Բրիտանիային հնարավորինս շուտ պարզաբանել իր նպատակները: Ժամանակը գրեթե սպառված է»:
Twitter-ի իր էջում արձագանքել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը` ակնարկելով երկրորդ հանրաքվե անցկացնելու ցանկալիության մասին.
«Եթե գործարքն անհնարին է և ոչ մեկ չի ցանկանում կոշտ Brexit, ապա ով կհամարձակվի վերջապես բարձրաայնել միակ ճիշտ ելքն իրավիճակից»: