Ամերիկյան McDonald's կորպորացիան պարտվել է արագ սննդի իռլանդական Supermac's ցանցին Եվրամիությունում «Big Mac» ապրանքանիշի բացառիկ օգտագործման հարցում: Նման որոշում է կայացրել ԵՄ մտավոր սեփականության գերատեսչությունը, հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Այսուհետ, Supermac's կարող է ընդլայնել իր ցանցը, ինչպես նաև իր ցանկացած ճաշատեսակ անվանել Big Mac:
McDonald's-ի իրավաբանները փորձում էին կասեցնել Supermac's ցանցի ընդլայնումը և պնդում էին, որ անվանման պատճառով սպառողները կշփոթեն այդ ռեստորանները Big Mac բուրգերի հետ: