Փարիզում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին Twitter-ում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Մեկնարկեց #Հայաստան'ի ԱԳ նախարարի պ/կ Մնացականյանի հանդիպումը #ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ», - գրել է Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ) միջնորդությամբ և մասնակցությամբ հունվարի 16-ին Փարիզում կայանալու է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: