Սերբիայում ձերբակալել են 21-ամյա վահաբիստի, ով կասկածվում է հունվարի 17-ին Սերբիա կատարելիք այցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ մահափորձ պատրաստելու մեջ, տեղեկացնում է սերբական «Правда» պարբերականը:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը որոշել է ստուգել Արմին Ալիբաշիչին վերջինիս ուսապարկի պատճառով, որում զենք է եղել: Ալիբաշիչի կոնտակների հետագա ստուգումը ցույց է տվել, որ նա ահաբեկչական ակցիա է նախապատրաստելիս եղել ՌԴ նախագահի` Բելգրադ այցի օրը: Նշվում է, որ «Պուտինն ահաբեկիչների թիրախում հայտնվել է պատերազմի պատճառով, որը Ռուսաստանը հայտարարել է ԻՊ-ին»:
Անվտանգության ոլորտի փորձագետները նշում են, որ, ամենայն հավանականությամբ, ենթադրյալ ահաբեկիչը միայնակ չի գործել: