Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը hույս ունի, որ Ադրբեջանի հետ բանակցությունների արդյունքում կհաջողվի Մարատ Ուելդանով-Գալստյանին Ռուսաստան վերադարձնել:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը` մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին վերաբերող հարցերին, որոնք ցանկացած երկրում բարդ իրավիճակում են հայտնվում, այդ թվում ԱՊՀ երկերներում, ՌԴ ԱԳՆ-ն երկկողմ շփումների ժամանակ պարբերաբար անդրադառնում է:
«Այդ թվում կարող եմ հավաստիացնել, որ այդ կոնկրետ թեման հնչել է ադրբեջանցի գործընկերների հետ վերջին բանակցությունների ժամանակ: Հույս ունեմ, որ երկխոսության, իրավական նորմերի վրա հիմնված որոշումների միջոցով, հնարավոր կլինի բոլորին ձեռնտու արդյունքի հասնել: Եվ մենք կկարողանանք այդ քաղաքացուն Ռուսաստան վերադարձնել», - ասել է Լավրովը:
Նշենք, որ Մարատ Ուելդանով-Գալստյանը, ով հայկական ծագումով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, 2016-ին կալանավորվել էր Ադրբեջանում առանձնապես խոշոր չափի «թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, արտադրության, պահպանության և տարածման» մեղադրանքով: