ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Տիգրան Ավինյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Տիգրան Ավինյանին նշանակել փոխվարչապետ»,-նշված է հրամանագրի մեջ:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Մհեր Գրիգորյանն է նշնակավել ՀՀ փոխվարչապետ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»,-ասված է հրամանագրի մեջ: