Եվրոպական միությունը Վրաստանին 3,5 մլրդ եվրո կհատկացնի երկրում ենթակառուցվածքային և տրանսպորտային նախագծերի իրականացման համար: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հունվարի 16-ին Թբիլիսիում լրագրողներին ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին՝ մեկնաբանելով ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների ենթակառուցվածքային նախագծերին 13 մլրդ եվրո տրամադրելու որոշումը:
Նախարարի խոսքով՝ «տարբեր նախագծերի համար հատկացված ընդհանուր գումարից 3,5 մլրդ եվրոն նախատեսված է Վրաստանի համար»:
«Այդ ֆինանսական օգնությունն ուղղվելու է Վրաստանի տրանսպորտային զարգացման և ենթակառուցվածքային համակարգի մի քանի տասնյակ կարևոր նախագծերի իրականացմանը»,- ասել է Զալկալիանին: