«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դարձել է «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) անդամ։ Այսօր հրապարակվել է պաշտոնական նամակը, որում ասվում է.
«Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ` Էդմոն Մարուքյանին
Հարգելի պարոն Մարուքյան,
Թույլ տվեք շնորհավորել Ձեզ ԱԺ ընտրություններում գրանցած հաջողությունների առիթով:
Ուրախ ենք տեղեկացնել, որ Եվրոպայի Լիբերալների եւ Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) Բյուրոն անցած շաբաթ, հունվարի 9-ին, քննարկեց եւ որոշեց դրական եզրակացություն տալ ԱԼԴԵ կուսակցությանը աֆիլացված անդամության Ձեր դիմումին: Ձեր դիմումը կներառվի ԱԼԴԵ կուսակցական խորհրդի հաջորդ նիստի օրակարգում, որը տեղի կունենա փետրվարի 9-ին Բեռլինում, Գերմանիա:
Եվրոպայի Լիբերալների եւ Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) նախագահ, Եվրոպարլամենտի անդամ` Հանս Վան Բաալեն»: