Պենտագոնը մտադիր է նոր կանոններ սահմանել, որոնք թույլ կտան ստուգել ԱՄՆ-ում բնակության թույլտվություն ստացած (այսպես կոչված գրին քարտ) կամ արտասահմանում ազգականներ ունեցող նորակոչիկներին: Այս մասին հայտնում է The Washington Post-ը` հղում անելով գերատեսչության նորկայացուցիչներին և ծառայողական փաստաթղթերին:
Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն մինչև փետրվարի 15-ը: Դրանք կվերաբերեն ոչ միայն օտարերկրացիներին, այլև ԱՄՆ քաղաքացիներին, որոնք ամուսնացել են այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձի հետ և որոնց ազգականների թվում կան երկքաղաքացիություն ունեցողներ:
Այսկերպ ամերիկյան իշխանությունները փորձում են նվազեցնել ահաբեկչության կամ լրտեսության հետ կապված զորակոչիկների թիվը: