Արտաշատ-Ագարակ մայրուղու վերակառուցումը, որպես Հյուսիս-Հարավ նախագծի մաս, Հայաստանում ԵՄ ֆինանսավորման համար առաջնահերթ նախագիծ է, ասված է տրանսեվրոպական տրանսպորտային ցանցում ներդրման գործողությունների փաստաթղթում, որի համահեղինակներն են Եվրոպական հանձնաժողովը և Համաշխարհային բանկը, փոխանցում է News.am գործակալությունը: Այս նախագծի համար ԵՄ-ն նախատեսում է 450 մլն եվրո հատկացնել: Ընդհանուր առմամբ Հայաստանում բոլոր ծրագրերում ներդրումները կկազմեն 732 մլն եվրո:
Մինչև 2030 թ. իրակագործվող առաջնահերթ նախագծերից են նաև Երևան-Վանաձոր ճանապարհի (7.5 մլն եվրո) վերանորոգումը, որպես Հյուսիս-Հարավ նախագծի մաս հայ-վրացական սահմանի Գյումրի-Բավրա հատվածի վերակառուցումը (41 մլն եվրո) և ինչպես նաև Մեղրիում սահմանային կետի շինարարությունը (15 մլն եվրո):