BBC գործակալությունն անդրադարձել է ադրբեջանական գազի սպառմանը՝ նշելով, որ չնայած Բաքուն ավելի քան 1 մլրդ դոլարի գազ է վաճառում, մասնակցում է խոշոր գազային նախագծերի և ապահովում է հարևան Վրաստանի գազի սպառման գրեթե 100 տոկոսը, սակայն Ադրբեջանում ցրտերի հետ մեկտեղ շատ տներից գազն անհետանում է:
Գործակալության փոխանցմամբ, Բաքվից 30 կմ հեռավորության վրա գտնվող Մաշտագա ավանի բնակիչներից մեկը պատմել է, որ ձմռանն իր տանը շաբաթներով գազ չի լինում:
Տեղաբնակները պատմում են, որ գազի հետ խնդիրները սկսվեցին դեռևս 1990-ականներին: Մինչ օրս նոյեմբերից մինչև ապրիլ լավագույն դեպքում նվազում է գազի ճնշումը, իսկ վատագույն դեպքում՝ գազի մատակարարումը դադարեցվում է:
Նմանատիպ խնդիրներ կան նաև այլ բնակավայրերում, նույնիսկ մայրաքաղաք Բաքվում: