Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին

19:07     17 հունվարի, 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։

Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը, Արմեն Սարգսյանն իր վշտակցության և կարեկցանքի խոսքերն է հղել նախագահ Զուրաբիշվիլիին, զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։


© armedia.am