«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է Ռուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքում բնակելի շենքի և երթուղային տաքսու պայթյունների պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է համացանցում ահաբեկիչների ակտիվությանը հետևող SITE Intelligence Group կազմակերպությունը: Նշվում է, որ ահաբեկիչները պայթուցիկ են տեղադրել շենքի երրորդ և տասերորդ հարկերի միջև:
Միևնույն ժամանակ ահաբեկիչներն իրենց Al Naba օրաթերթում իրենց երկարատև լռությունը բացատրել են պայթյուններ իրականացնողների անվտանգության հետ կապված մտահոգություններով:
2018 թվականի դեկտեմբերի 31-ին Մագնիտոգորսկում գազի պայթյունի հետևանքով փլուզվել էր 10-հարկանի բնակելի շենքի շքամուտքերից մեկը: Ողբերգության հետևանքով զոհվել է 39 մարդ: ՌԴ քննչական կոմիտեն դեպքի վայրում պայթուցիկի հետքեր չի հայտնաբերել: Որպես միջադեպի հիմնական վարկած դիտարկվում է կենցաղային գազի պայթյունը:
Հունվարի 1-ին Մագնիտոգորսկում երթուղային տաքսի է այրվել, ինչի արդյունքում զոհվել է 3 մարդ: