Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Կոենը հաստատել է, որ 2015 թվականին տեխնոլոգիական ընկերություններից մեկի ղեկավարին վճարել է, որ որպեսզի առցանց հարցման արդյունքները լինեն ԱՄՆ նախագահի օգտին:
«Ինչ վերաբերում է հարցումները կեղծելու մասին Wall Street Journal-ի հոդվածին, ապա այն, ինչ ես արել եմ, արել եմ կարգադրությամբ և միայն Թրամփի շահի համար: Ես անկեղծ զղջում եմ իմ կույր հավատարմության համար մարդուն, ով դրան արժանի չէր», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կոենը:
Հաղորդվում է, որ Կոենը մասնավորապես վճարել է, որպեսզի Թրամփը շատ ձայն հավաքի 2014 թվականի սկզբին CNBC ընկերության` բիզնես առաջնորդների մասին առցանց հարցման ժամանակ, ինչպես նաև 2015 թվականին Հանրապետական կուսակցությունից նախագահի հնարավոր թեկնածուների մասին հարցման ժամանակ:
Սակայն, ինչպես նշում է պարբերականը, այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել և Թրամփը ցածր հորիզոնականներում է հայտնվել: