Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը չի աջակցել Թերեզա Մեյի գլխավորած կառավարության անվստահության քվեին։ Կառավարության հրաժարականի օգտին է քվեարկել 306 պատգամավոր, դեմ՝ 325-ը։
Անվստահության քվեն նախաձեռնել էր ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը՝ նախօրեին Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ գործարքի շուրջ քվեարկության տապալումից հետո։ Պատգամավորները մերժել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը, որը վարչապետ Թերեզա Մեյը համաձայնեցրել էր Բրյուսելի հետ։
Միևնույն ժամանակա, վարչապետ Թերեզա Մեյը բոլոր կուսակցությունների պատգամավորներին կոչ է արել մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները և սկսել հետագա գործողությունների քննարկումները՝ կապված Brexit-ի համաձայնագրի հետ: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դեմ էր քվեարկել Թերեզա Մեյի գլխավորած կառավարության և ԵՄ-ի միջև համաձայնեցված գործարքը Brexit-ի պայմանների վերաբերյալ: