Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ազատ ժամանակը նվիրել է կնոջ հետ թենիս խաղալուն:
Նախագահի ու առաջին տիկնոջ սեղանի թենիսի խաղի տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Աբու Դաբիի հայ առաքելական եկեղեցու սպասավոր Հայր Վաչե Բալկջյանը։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ` մասնակցելու «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week) ֆորումին: