Այսօր իշխանության կողմից ներկայացվել է ծրագիր, որ 100 հազար աշխատատեղ կրճատվելու է: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, փոխանցում է News.am-ը:
«Մենք եկել ենք և ժողովուրդը հավատացել է, որ աշխատատեղեր պետք է ավելացնենք, որ պետք է աշխատավարձն ու թոշակը բարձրանա: Պետք է մեզ հիմա պատասխանեն, թե 100 հազար գործազուրկ մարդը պետք է գնա նպաստ ստանա, բյուջեի հույսին նստի կամ պետք է արտագաղթի: Նրանց խնդիրը ոնց են կարգավորելու: Եթե չկարգավորեն, աշխատանք չունենան, մենք դեմ ենք լինելու»,-ասել է նա: