Երևան ժամանելուն պես Լապշինը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանից

16:16     18 հունվարի, 2019

Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, օրերս Երևան ժամանելու հենց առաջին օրը սպառնալիքներ է ստացել ադրբեջանական մամուլի միջոցով: Այս մասին նա հայտնել է ֆեյբսուքյան իր էջում:

«Երեկ ամբողջ օրը դեպի Երևան երկար չվերթից հետո փորձեցի հանգստանալ: Պառկած եմ անկողնում, ինչ-որ ֆրանսիական կատակերգություն եմ դիտում: Մեկ էլ հանկարծ ընկերներս ուղարկում են ադրբեջանական լրատվական կայքի հղում, որտեղ բառացիորեն գրված է. «Եթե Լապշինը չդադարեցնի իր սերը հայերի նկատմամբ, մեր համբերությունը կպայթի»: Կատակ չեմ անում, այդ տխմարները հենց այդպես էլ գրել են»,- նշել է Լապշինը՝ հրապարակելով նաև ադրբեջանական կայքի զավեշտալի հրապարակման հղումը:

Նա տեղեկացրել է, որ այս բացահայտ սպառնալիքը նույնպես կկցվի իր՝ Ադրբեջանի դեմ հարուցած միջազգային գործին:

Նշենք, որ Լապշինը Երևան է ժամանել նախօրեին և մտադրություն ունի մոտ երկու ամիս Հայաստանում մնալու:


© armedia.am