«Մանկական Եվրատեսիլ-2019» երգի մրցույթը տեղի կունենա Լեհաստանի Կրակով քաղաքում: Այս մասին ինչպես տեղեկացնում է Eurovoix-ը` հայտարարել է Եվրոպայի հեռարձակողների միության գլխավոր տնօրեն Նոել Քերանը:
«Դա ֆանտաստիկ իրադարձություն է: Անհամբերությամբ եմ սպասում»,- ասել է Քերանը:
Մրցույթի անցկացման ամսաթիվն առայժմ չի հաղորդվում: ԶԼՄ-ները ենթադրում են, որ այն կկայանա նոյեմբերի վերջին: